Մատչելիության հղումներ

Մակեդոնական խորհրդարանը կողմ արտահայտվեց երկրի անվանափոխությանը


Մակեդոնիայի անվանափոխության դեմ բողոքի ակցիա երկրի մայրաքաղաք Սկոպյեում, 11-ը հունվարի, 2019թ.
Մակեդոնիայի անվանափոխության դեմ բողոքի ակցիա երկրի մայրաքաղաք Սկոպյեում, 11-ը հունվարի, 2019թ.

Մակեդոնիայի խորհրդարանը ուրբաթ երեկոյան կողմ արտահայտվեց սահմանադրական փոփոխությունների այն փաթեթին, որը հնարավորություն է տալիս փոխել երկրի անվանումը` վերջ տալով Հունաստանի հետ գրեթե 30 տարի շարունակվող դիվանագիտական վեճին:

Reuters գործակալության տվյալներով՝ սահմանադրական փոփոխությունների օգտին կողմ են քվեարկել մակեդոնական խորհրդարանի 120 անդամներից 81-ը: Այսուհետ բալկանյան այս պետությունը կոչվելու է Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն:

Մակեդոնական կողմի այս զիջմանն ի պատասխան՝ Հունաստանը պարտավորվում է այլևս չարգելափակել ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը Մակեդոնիայի լիիրավ անդամակցության շուրջ բանակցությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG