Մատչելիության հղումներ

Մակեդոնիայի օրենսդիրները շարունակում են քննարկել երկրի անվանափոխության հարցը


Մակեդոնիա - Երկրի վերանվանման դեմ բողոքի ցույցը խորհրդարանի շենքի դիմաց, Սկոպյե, 9-ը հունվարի, 2019թ․
Մակեդոնիա - Երկրի վերանվանման դեմ բողոքի ցույցը խորհրդարանի շենքի դիմաց, Սկոպյե, 9-ը հունվարի, 2019թ․

Մակեդոնիայի օրենսդիրներն այսօր կվերսկսեն վճռորոշ քննարկումները երկիրը Հյուսիսային Մակեդոնիա կոչելու շուրջ, ինչը թույլ կտա հարթել Հունաստանի հետ տասնամյակներ շարունակվող տարաձայնությունն ու անդամակցել Եվրամիությանը և Հյուսիսատլանտյան դաշինքին:

Երկրի վարչապետը կողմ է անվանափոխությանը, սակայն խորհրդարանում չունի անհրաժեշտ թվով ձայներ՝ նախագիծն անցկացնելու համար, և այժմ աջակցություն է ակնկալում ընդդիմադիր խմբակցություններից:

Մինչ պատգամավորները քննարկում են, ազգայնականները խորհրդարանից դուրս բողոքի ցույցեր են անցկացնում՝ պնդելով, թե անվանափոխությամբ Մակեդոնիան կկորցնի իր ինքնությունն ու պատմությունը:

Անցած տարվա ամռանը պաշտոնական Աթենքն ու Սկոպյեն փաստաթուղթ են ստորագրել, որով առաջարկվում է Մակեդոնիան վերանվանել Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG