Մատչելիության հղումներ

Մակեդոնիայի օրենսդիրները քննարկումներ են սկսել երկրի վերանվանման շուրջ


Մակեդոնիա - Երկրի վերանվանման դեմ բողոքի ցույց մայրաքաղաք Սկոպյեում, 9-ը հունվարի, 2019թ․
Մակեդոնիա - Երկրի վերանվանման դեմ բողոքի ցույց մայրաքաղաք Սկոպյեում, 9-ը հունվարի, 2019թ․

Մակեդոնիայում օրենսդիրները որոշիչ քննարկումներ են սկսել երկիրը Հյուսիսային Մակեդոնիա վերանվանելու շուրջ՝ հարևան Հունաստանի հետ տասնամյակներ շարունակվող վեճը լուծելու և ՆԱՏՕ-ին ու Եվրամիությանը անդամակցության ճանապարհ հարթելու համար:

Երեկ քննարկման մեկնարկից առաջ ելույթ ունենալով՝ վարչապետ Զորան Զաևը պատգամավորներին կոչ է արել քվեարկել երկրի անունը փոխելու օգտին:

«Դա պատմական և հայրենասիրական ընտրություն է, մենք կարող ենք լինել այն սերունդը, որը համարձակ որոշում է կայացրել», - ասել է Զաևը:

Երկրի անվանումը փոխելը հարևան Հունաստանի պահանջն է, որը պնդում է, որ Մակեդոնիան Հունաստանի հյուսիսում գտնվող պատմական շրջանի անունն է: Վիճահարույց այս հարցի պատճառով Աթենքը արգելափակում էր Մակեդոնիայի անդամակցությունը Եվրամիությանն ու Հյուսիսատլանտյան դաշինքին:

Անցած տարվա ամռանը պաշտոնական Աթենքն ու Սկոպյեն փաստաթուղթ են ստորագրել, որով առաջարկվում է Մակեդոնիան վերանվանել Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG