Մատչելիության հղումներ

Դեկտեմբերի 31-ին և հունվարի 1-ին Հայաստանում ավտովթարների հետևանքով զոհվել է 4, վիրավորվել՝ 32 մարդ


Ճանապարհային ոստիկանության ավտոմեքենա, արխիվ
Ճանապարհային ոստիկանության ավտոմեքենա, արխիվ

Դեկտեմբերի 31-ին և հունվարի 1-ին Հայաստանում գրանցված ճանապարհատրանսպորտային պաըահարների հետևանքով զոհվել է 4, վիրավորվել` 32 մարդ:

Ըստ Ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ տվյալ ժամանակահատվածում Երևանում տեղի է ունեցել 6 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով 6 մարդ մարմնական վնասվածքներ է ստացել, մարզերում՝ 6 պատահար, որոնց հետևանքով 1 մարդ զոհվել է, 9-ը՝ վիրավորվել:

Նոր տարվա օրը Երևանում գրանցվել է 5 ավտովթար, 8 մարդ մարմնական վնասվածքներ է ստացել, մարզերում՝ 8 դեպք, 3 զոհ, 9 վիրավոր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG