ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 31-ին ժամը 23:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Վարդենյաց լեռնանցքը փակ է:
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Սպիտակի և Ստեփանավանի, Տիգրանաշենի ոլորաններում, Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում, Քեթիի և Ջաջուռի ոլորաններում, Մաստարա-Լանջիկ, Ապարան-Ալագյազ, Ալագյազ-Արթիկ, Թալին-Արտենի ավտոճանապարհներին, Սյունիքի մարզի Սիսիան, Գորիս քաղաքներում և «Մեղրու սար» կոչվող տարածքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Երևանում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում, Կոտայքի մարզի Չարենցավան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Եղեգնաձոր, Շիրակի մարզի Գյումրի քաղաքներում, ինչպես նաև Աշոցք և Ամասիա գյուղերում տեղում է ձյուն:
Աշտարակ-Թալին ավտոճանապարհին մառախուղ է (տեսանելիությունը՝ 5 մ):
Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի ավտոմեքենաների համար:
ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կան կուտակված 320 բեռնատար և 50 մարդատար ավտոմեքենաներ: