Մատչելիության հղումներ

Լարսը բացվել է մարդատար ավտոմեքենաների և ավտոբուսների համար


Ռուս-վրացական սահմանի Վերին Լարսի անցակետը, արխիվ
Ռուս-վրացական սահմանի Վերին Լարսի անցակետը, արխիվ

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը, որը հինգշաբթի օրվանից փակ էր անբարենպաստ եղանակի պատճառով, արդեն բացվել է մարդատար ավտոմեքենաների և ավտոբուսների համար, սակայն փակ է մնում բեռնատար ավտոմեքենաների համար: Այս մասին հաղորդում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ)՝ վկայակոչելով Վրաստանի ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների գործակալությունից ստացված տեղեկատվությունը:

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսիայի գլխավոր վարչությունից Հայաստանի ԱԻՆ-ում ստացված տեղեկատվության համաձայն էլ՝ ռուսական կողմում կան կուտակված ավտոմեքենաներ:

ԱԻՆ-ը հաղորդում է նաև, որ ժամը 19:10-ի դրությամբ Հայաստանի տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ, Վարդենյաց լեռնանցքը փակ է:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում, Քեթիի (Շիրակի մարզ) և Դիլիջանի ոլորաններում, Վանաձոր-Դիլիջան, Մաստարա-Լանջիկ, Ապարան-Քուչակ, Ալագյազ-Արթիկ, Ապարան-Արագած ավտոճանապարհներին և Սիսիան-«Զանգեր» հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալիս մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG