Մատչելիության հղումներ

Պերմի երկրամասում սգո օր է հայտարարվել


Ռուսաստանի Պերմի երկրամասում դեկտեմբերի 24-ին սգո օր է հայտարարվել ի հիշատակ Սոլիկամսկ քաղաքում տեղի ունեցած ողբերգության զոհերի:

«Ուրալկալի» ընկերության այստեղ գտնվող հորատանցքում տեղի ունեցած հրդեհի պատճառով 9 մարդ է զոհվել: Տեղական իշխանությունները զոհերի հարազատներին որպես փոխհատուցում յոթական միլիոն ռուբլի կվճարեն, ևս երեքական միլիոն ռուբլի կվճարի «Ուրալկալի» ընկերությունը:

Հանքահորում տեղի ունեցած հրդեհի առթիվ քրեական գործ է հարուցվել, արդեն իսկ չորս մարդ ձերբակալվել է: Նրանք կասկածվում են շինարարական աշխատանքների ընթացքում անվտանգության կանոնների կոպիտ խախտման մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG