Մատչելիության հղումներ

Էրդողան. Թրամփը դրական է արձագանքել Սիրիայում ծրագրվող թուրքական գործողությանը


«Սիրիայի հյուսիսում տեղակայված քրդական ուժերի դեմ ռազմական գործողությունները կարող են սկսվել ցանկացած պահի», - այսօր Կոնյա քաղաքում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանը` պնդելով, որ Սիրիայում ռազմական գործողությունների մեկնարկը արժանացել է նաև Սպիտակ տան հավանությանը:

«Գործողությունների մեկնարկի մասին մենք պաշտոնապես հայտարարեցինք անցած շաբաթ: Ես քննարկել եմ այս հարցը նաև պարոն Թրամփի հետ և ստացել նրա դրական արձագանքը: Սիրիայի հետ 500 կիլոմետրանոց մեր սահմանի երկայնքով մենք այնպիսի գործողություն կիրականացնենք, որպեսզի այնտեղ տեղակայված ոչ մի ամերիկացի զինվորական չտուժի», - հայտարարել է Էրդողանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG