Մատչելիության հղումներ

Ուկրաինայի նախագահի համոզմամբ՝ ռազմական դրության ռեժիմը չպետք է ազդի ընտրությունների վրա


Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն ասուլիսի ժամանակ, Կիև, 16-ը դեկտեմբերի, 2018թ․
Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն ասուլիսի ժամանակ, Կիև, 16-ը դեկտեմբերի, 2018թ․

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի խոսքով՝ եթե առաջիկայում Ռուսաստանը նոր նախահարձակ գործողությունների չդիմի, ապա ռազմական դրության ռեժիմը երկրի մի շարք շրջաններում չի երկարաձգվի: Այս մասին Պորոշենկոն հայտարարեց կիրակի երեկոյան Կիևում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

«Իմ սկզբունքային դիրքորոշումը շատ հստակ է` ռազմական դրությունը չպետք է որևէ կերպ ազդի ընտրությունների ընթացքի վրա: Ուստի եթե Ռուսաստանի զինված ուժերը տարանջատման գծից և Ղրիմի վարչական սահմանից այս կողմ որևէ լայնածավալ նախահարձակ գործողության չդիմեն, ապա ռազմական դրության գործողության ժամկետը չի երկարաձգվի», - ասաց Պորոշենկոն:

Ռուսաստանին և բռնակցված Ղրիմին սահմանակից մարզերում ռազմական դրությունը հայտարարվել է Կերչի նեղուցում նոյեմբերի 25-ին տեղի ունեցած միջադեպից հետո:

Նախագահական ընտրությունները Ուկրաինայում կայանալու են հաջորդ տարվա մարտի 31-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG