Մատչելիության հղումներ

Տու-160 երկու կործանիչները Վենեսուելայից վերադարձել են Ռուսաստան. ՌԴ ՊՆ


Վենեսուելա - Տու-160 ռմբակոծիչները վայրէջք են կատարել «Մայիկուետիա» միջազգային օդակայանում, Կարակաս, 10-ը դեկտեմբերի, 2018թ.
Վենեսուելա - Տու-160 ռմբակոծիչները վայրէջք են կատարել «Մայիկուետիա» միջազգային օդակայանում, Կարակաս, 10-ը դեկտեմբերի, 2018թ.

Ռուսական Տու-160 երկու ռմբակոծիչները, որոնք ունեն միջուկային զենք կրելու հնարավորություն, Կարակասից վերադարձել են հայրենիք, հաղորդել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:

Կործանիչները Վենեսուելայի մայրաքաղաք էին մեկնել դեկտեմբերի 10-ին՝ հանդիսավոր ընդունելության արժանանալով Վենեսուելայի պաշտպանության նախարար Վլադիմիր Պադրինոյի կողմից:

Միացյալ Նահանգները զայրույթով էր արձագանքել, Ամերիկյան պետությունների կազմակերպությունը՝ անհանգստություն հայտնել: ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն մեղադրել էր Մոսկվային և Կարակասին հանրային միջոցները մսխելու մեջ՝ կոռումպացված որակելով երկու երկրների իշխանություններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG