Մատչելիության հղումներ

Ռուսական երկու Տու-160 ռմբակոծիչներ վայրէջք են կատարել Կարակասում


Վենեսուելա - Տու-160 ռմբակոծիչները վայրէջք են կատարել «Մայիկուետիա» միջազգային օդակայանում, Կարակաս, 10-ը դեկտեմբերի, 2018թ.
Վենեսուելա - Տու-160 ռմբակոծիչները վայրէջք են կատարել «Մայիկուետիա» միջազգային օդակայանում, Կարակաս, 10-ը դեկտեմբերի, 2018թ.

Ռուսաստանի օդուժի Տու-160 տեսակի երկու ռմբակոծիչներ, որոնք ունեն միջուկային զենք կրելու հնարավորություն, երեկ վայրէջք են կատարել Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասի մոտակայքում գտնվող «Մայկուետիա» օդակայանում:

Ռուսաստանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունում չի ասվում, թե արդյոք այդ ռազմավարական ռմբակոծիչներում կա միջուկային զենք:

Ռմբակոծիչները Վենեսուելա են ուղևորվել նախագահ Նիկոլաս Մադուրոյի Մոսկվա կատարած այցից ընդամենը մի քանի օր անց:

Տնտեսական ծանր ճգնաժամի մեջ հայտնված Վենեսուելայի նախագահ Մադուրոն Մոսկվայից ֆինանսական աջակցություն է ակնկալում:

Անցած տարիներին Վենեսուելան միլիոնավոր դոլարների ռազմական սարքավորումներ է գնել Ռուսաստանից:

Ռմբակոծիչների, շուրջ հարյուր ռուսաստանցի օդաչուների և անձնակազմի այլ անդամների դիմավորման արարողության ընթացքում Վենեսուելայի պաշտպանության նախարար Վլադիմիր Պադրինոն ասել է, թե իր երկիրը «պատրաստ է հարկ եղած դեպքում պաշտպանվել մինչև վերջ»:

Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ, վերջին անգամ ռուսական Տու-160 ռմբակոծիչներն, ինչպես նաև ռուսական ռազմանավերը Վենեսուելա են ուղարկվել 2008 թվականին՝ Վրաստանի հետ պատերազմից հետո Արևմուտքի և Ռուսաստանի միջև առաջացած լարվածության շրջանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG