Հայաստանի արտգործնախարարությունը՝ վկայակոչելով Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչության նախնական տվյալները, հայտնում է, որ Ստրասբուրգում տուժածների թվում Հայաստանի քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան:
«Խնդրում ենք հետևել Ֆրանսիայի պաշտոնական լրահոսին և ձեռնպահ մնալ մարդաշատ վայրեր այցելելուց: Ներկայացուցչությունը մշտական կապի մեջ է Ստրասբուրգի իշխանությունների հետ: Նոր տեղեկատվության առկայության դեպքում կհայտնենք լրացուցիչ», - Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի Սուրբ Ծննդյան շուկայի մոտ զինված հարձակման հետևանքով երեք մարդ սպանվել է, 12-ը՝ վիրավորվել։