Մատչելիության հղումներ

«Քաղաքական ուժերը պետք է մշտապես հիշեն, որ ստանձնել են ընտրողների սպասումների և իղձերի իրականացման հանձնառությունը». Բաբլոյան


Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների առթիվ։

Ըստ Ազգային ժողովի պաշտոնական կայքէջի, Բաբլոյանի շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է. - «Ավարտվեց Հայաստանի Հանրապետության նորագույն պատմության կարևոր իրադարձություններից մեկը` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները: Անկախ քաղաքական ուժերի միջև եղած տարաձայնություններից, նրանց մրցավազքից և անզիջում պայքարից, այդ ընթացքում ձևավորվեց այնպիսի մթնոլորտ, որը Հայաստանի Հանրապետության քաղաքացուն հնարավորություն տվեց ընդունելու որոշում և դրանով ուրվագծելու իր ապագա սպասումներն ու իղձերը:

Ընտրությունների արդյունքները որքան ուրախալի են խորհրդարան անցած քաղաքական ուժերի համար, կրկնակի պարտավորեցնող են, քանի որ ստանալով ընտրողների վստահությունը` քաղաքական ուժերը պետք է մշտապես հիշեն, որ ստանձնել են նույն ընտրողների սպասումների և իղձերի իրականացման հանձնառությունը, որը պետք է իրագործեն մեծ պատասխանատվությամբ:

Հույս ունեմ, որ հաջողության եք հասնելու:

Հարգելի գործընկերներ,

շնորհավորում եմ նոր խորհրդարանի ձևավորման առթիվ և հետագա օրինաստեղծ աշխատանքում մաղթում նոր ձեռքբերումներ ու նվաճումներ հանուն Հայաստանի Հանրապետության հզորացման, Արցախի անվտանգության և մեր ժողովրդի բարօրության»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG