Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում ժամը 20։00-ի դրությամբ 2 միլիոն 592 հազար 479 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 1 միլիոն 260 հազար 840-ը, կամ ընտրողների 48,63 տոկոսը։ Այս մասին քիչ առաջ հայտարարեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Նախորդ՝ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցել էր 1 միլիոն 574 հազար 947 ընտրող, կամ ընտրողների 60, 86 տոկոսը:
Այս ընտրություններում առավել բարձր ակտիվություն է արձանագրվել Սյունիքի և Վայոց Ձորի մարզերն ընդգրկող թիվ 12 ընտրական տարածքում, որտեղ 161 հազար 762 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 90 հազար 423 ընտրող, կամ ընտրողների 55,9 տոկոսը:
Ընտրողները ավելի պասիվ են Արմավիրի մարզի թիվ 6 ընտրական տարածքում, որտեղ 234 հազար 345 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 103 հազար 927 ընտրող, կամ ընտրողների 44,35 տոկոսը:
Երևանում քվեարկությանը մասնակցել է 849 հազար 913 ընտրողների 47,60 տոկոսը՝ 404 հազար 599 ընտրող:
Խոշոր քաղաքներից ամենացածր ակտիվությունն արձանագրվել է Գյումրիում, որտեղ քվեարկությանը մասնակցել է 124 հազար 461 ընտրողների 39,22 տոկոսը՝ 48,817 ընտրող:
Հավելյալ մանրամասներն՝ այստեղ: