Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների հանդիպման ուշադրության կենտրոնում Սևծովյան տարածաշրջանի անվտանգությունն է


Այսօր Բրյուսելում ավարտվում է ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտաքին գործերի նախարարների երկօրյա հանդիպումը, որին մասնակցում են նաև Ուկրաինայի և Վրաստանի ներկայացուցիչները: Երեկվա քննարկումների ուշադրության կենտրոնում էին Սևծովյան տարածաշրջանի անվտանգության խնդիրները:

Դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ասել է, որ ՆԱՏՕ-ի ռազմանավերը կանոնավոր պարեկություն են իրականացնում Սև ծովում: «Այս տարի պարեկությունը շարունակվել է 120 օր՝ նախորդ տարվա 80 օրվա փոխարեն: Դաշինքի որոշ անդամներ տարծաշրջանում նաև օդային պարեկություն են իրականացնում, ինչպես նաև պարբերաբար հետախուզական թռիչքներ կատարում», - ասել է նա:

Տարածաշրջանում լարվածությունը աճել է նոյեմբերի 25-ից, երբ ռուսական ուժերը Կերչի նեղուցում ուկրաինական երեք նավ կալանեցին: ՆԱՏՕ-ի երկրների արտգործնախարարները աջակցություն են հայտնել Ուկրաինային և Ռուսաստանին կոչ արել բաց թողնել կալանած նավերին՝ թույլատրելով նրանց ազատորեն շարժվել Կերչի նեղուցով և Ազովի ծովով:

Հյուսիսատլանտյան դաշինքը, սակայն, չի արձագանքել Ուկրաինային պաշտպանելու նպատակով ՆԱՏՕ-ի ռազմանավերը Ազովի ծով ուղարկելու՝ Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի կոչին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG