Մատչելիության հղումներ

Ուկրաինայի նախագահը ՆԱՏՕ-ին կոչ է արել ռազմանավեր ուղարկել Ազովի ծով


Պորոշենկոն հարցազրույց է տալիս "Բիլդ" թերթին, 29 նոյեմբերի, 2018թ.
Պորոշենկոն հարցազրույց է տալիս "Բիլդ" թերթին, 29 նոյեմբերի, 2018թ.

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն ՆԱՏՕ-ին կոչ է արել ռազմանավեր ուղարկել Ազովի ծով՝ աջակցելու Ուկրաինայի պաշտպանությանը: «Մենք հուսով ենք ՆԱՏՕ-ի երկրները պատրաստ են ռազմանավեր ուղարկել Ազովի ծով՝ աջակցելու և ապահովելու Ուկրաինայի անվտանգությունը»,- ասել նա գերմանական «Bild» թերթում այսօր հրապարակված հարցազրույցում: Պորոշենկոն նաև հույս է հայտնել, որ եվրոպական երկրները ակտիվ քայլերի կդիմեն, ներառյալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացումն ու ռազմական պաշտպանության ուժեղացումը:

Պորոշենկոն ասել է, թե Վլադիմիր Պուտինը իրեն Ռուսաստանի միապետ է պատկերացում, իսկ Ուկրաինան՝ գաղութային երկիր:

Անցած կիրակի ռուսական ուժերը Կերչի նեղուցում ուկրաինական երեք նավ են կալանել ու ձերբակալել անձնակազմի 24 նավաստիներին: Ռուսական կողմը պնդում է, որ նրանք խախտել են ծովային սահմանը: Պուտինն ասել է, որ դա սադրանք էր՝ կազմակերպված Ուկրաինայի գործող իշխանությունների կողմից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG