Մատչելիության հղումներ

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է


ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Վայքի, Վարդենիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է:

Սարավանի լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-50 մետր:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG