Մատչելիության հղումներ

Ոստիկանություն․ Չարաշահում Այգեձորում՝ պետությանը պատճառվել է 4 մլն դրամի վնաս


Ոստիկանությունը հաղորդում է Այգեձոր համայնքում չարաշահման փաստով քրեական գործի հարուցման մասին:

«Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2016 թվականին Այգեձոր համայնքի նախկին ղեկավարը, չարաշահելով պաշտոնեական դիրքը, համայնքի հաշվեկշռում գտնվող մոտ 2 հազար մետր ընդհանուր երկարությամբ տարբեր տրամաչափերի խողովակները տեղափոխել է իր փայտամշակման արտադրամաս և ձկնաբուծարան՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի՝ մոտ 4 միլիոն դրամի նյութական վնաս», - ասված է Ոստիկանության հաղորդագրությունում:

Կատարվում է նախաքննություն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG