Հայաստանի տարածքում այսօր և առաջիկա գիշերը, դեկտեմբերի 2-ի ցերեկը, 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Վաղը ցերեկը, դեկտեմբերի 1-ին, 2-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում, Լոռիում, Տավուշում, Սյունիքի նախալեռնային գոտիներում՝ ձյան, Երևանում՝ անձրևի տեսքով:
Օդի ջերմաստիճանը առաջիկա գիշերը կբարձրանա 2-3 աստիճանով, վաղը ցերեկը, դեկտեմբերի 1-ին կնվազի 4-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝10-12 աստիճանով: