Մատչելիության հղումներ

Նախագահը Բեռլինում մասնակցել է համաշխարհային անվտանգության հարցերով քննարկմանը


Արմեն Սարգսյանը Բեռլինում, 27-ը նեյեմբերի 2018 թ.
Արմեն Սարգսյանը Բեռլինում, 27-ը նեյեմբերի 2018 թ.

Պաշտոնական այցով Գերմանիայում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը Բեռլինում մասնակցել է Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովի կողմից կազմակերպված քննարկմանը:

Նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, հանդիպմանը քննարկվել են համաշխարհային անվտանգության, աշխարհում տեղի ունեցող փոփոխությունների, առկա մարտահրավերների և սպառնալիքների, դրանց դիմակայելու հնարավորությունների հարցեր։

Արմեն Սարգսյանն իր խոսքում մասնավորապես նշել է, որ Հայաստանը բաց է համագործակցության համար և պատրաստ է դառնալ տարաբնույթ քննարկումների հարթակ։

Միջոցառմանը ներկա են եղել համաժողովի նախագահ Վոլֆգանգ Իշինգերը, Գերմանիայի արտաքին քաղաքական և պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչներ, Բունդեսթագի և Եվրախորհրդարանի պատգամավորներ, անվտանգության հարցերով հայտնի փորձագետներ, հետազոտական կենտրոնների ղեկավարներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG