Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահը ժամանել է Բեռլին


Լուսանկարը՝ ՀՀ նախագահի գրասենյակի
Լուսանկարը՝ ՀՀ նախագահի գրասենյակի

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Բեռլին:

Այցի շրջանակում Արմեն Սարգսյանը հանդիպումներ կունենա Գերմանիայի բարձրագույն ղեկավարության՝ կանցլեր Անգելա Մերկելի, նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի, Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ:

Հանդիպումների քննարկումների առանցքում կլինեն երկու երկրների փոխգործակցության օրակարգին և հեռանկարներին վերաբերող բազմաթիվ հարցեր, ասված է Հայաստանի նախագահի գրասենյակի հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG