Վրաց ուղղափառ եկեղեցու հովվապետ Իլյա երկրորդը այսօր Թբիլիսիում կայացած ժամերգության ընթացքում դիմել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մասնակցող թեկնածուներ Սալոմե Զուրաբիշվիլիին և Գրիգոլ Վաշաձեին` կոչ անելով նրանց զերծ մնալ կրքերի անհարկի թեժացումից:
«Վստահ եմ, որ դուք արժանապատվորեն կընդունեք թե՛ հաղթանակը և թե՛ պարտությունը: Հաղթանակի դեպքում, սակայն, ձեզնից և ոչ մեկին չպետք է թվա, որ նա մյուս թեկնածուից ավելի լավն է», - հայտարարել է Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքը:
Վրաստանի նախագահի ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվի նոյեմբերի 28-ին: