Վրաստանի նախկին արտգործնախարար Սալոմե Զուրաբիշվիլին հաղթել է երկրի նախագահի ընտրությունների առաջին փուլում, սակայն բավարար ձայներ չի ստացել, որպեսզի վերջնական հաղթանակ տանի և խուսափի երկրորդ փուլից։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօր հայտարարել է, որ ընտրատեղամասերի 99 տոկոսում քվեների հաշվարկի արդյունքներով՝ Զուրաբիշվիլին ստացել է ձայների 38․6 տոկոսը, երկրորդ տեղում է ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչ Գրիգոլ Վաշաձեն` 37․7 տոկոսով:
Ըստ պաշտոնյաների, երկրորդ փուլի քվեարկությունը կկայանա մինչև դեկտեմբերի 1-ը: