Եվրամիությունը պարզաբանում է պահանջում ԵՄ անդամ Հունգարիայից Մակեդոնիայի նախկին վարչապետ Նիկոլա Գրուևսկուն քաղաքական ապաստան տրամադրելու համար:
Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը երեկ Թվիթերում գրել է, որ եթե Հունգարիան որոշում կայացնի Գրուևսկուն ապաստան տրամադրելու մասին, ինքն ակնկալում է «հիմնավոր պատճառաբանություններ» լսել վարչապետ Վիկտոր Օրբանից:
Հունգարիայի վարչապետի հետ մոտ հարաբերությունների մեջ գտնվող Գրուևսկին անցյալ շաբաթ Հունգարիա է փախել, երբ Մակեդոնիայի դատարանը նրան դատապարտել է երկու տարվա ազատազրկման:
Նա երկու օր առաջ ասել է, որ ապաստան է ստացել Մակեդոնիայում «քաղաքական հետապնդման» պատճառով:
Գրուևսկին նաև պնդել է, որ մահվան սպառնալիք է ստացել Մակեդոնիայից` մեղադրանք, որը վարչապետ Զորան Զաևի կառավարությունը հարցականի տակ է դրել, վստահեցնելով, որ նախկին վարչապետը քաղաքական հետապնդումների զոհ չէ: