Մատչելիության հղումներ

Մակեդոնիայի նախկին վարչապետը քաղաքական ապաստան է խնդրում Հունգարիայից


Մակեդոնիայի նախկին վարչապետ Նիկոլա Գրուևսկի, արխիվ
Մակեդոնիայի նախկին վարչապետ Նիկոլա Գրուևսկի, արխիվ

Հունգարիայի կառավարությունը հաստատել է, որ Մակեդոնիայի նախկին վարչապետ Նիկոլա Գրուևսկու կողմից քաղաքական ապաստան տրամադրելու խնդրանք է ստացել:

Գրուևսկին, ով վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 2006-2016 թվականներին, Facebook-ում գրել է, որ Բուդապեշտում է և ապաստան է խնդրել։

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի գրասենյակը երեկ իր հայտարարության մեջ նշել է, որ «չի ցանկանում միջամտել ինքնիշխան պետությունների ներքին գործերին», սակայն քանի որ Գրուևսկին Մակեդոնիայի վարչապետն է եղել տասը տարի, Հունգարիայի իշխանությունները անվտանգության նկատառումներով թույլ են տվել նրան ներկայացնել հայցը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG