Մատչելիության հղումներ

Մակեդոնիան Հունգարիայից պահանջում է ապաստան չտրամադրել նախկին վարչապետին


Մակեդոնիայի վարչապետ Նիկոլա Գրուևսկի, արխիվ
Մակեդոնիայի վարչապետ Նիկոլա Գրուևսկի, արխիվ

Մակեդոնիայի արտաքին գործերի նախարարությունը հրավիրել է Սկոպյեում Հունգարիայի դեսպանին՝ պաշտոնապես պահանջելու, որ Բուդապեշտը մերժի քաղաքական ապաստան տրամադրելու՝ Մակեդոնիայի նախկին վարչապետ Նիկոլա Գրուևսկու խնդրանքը։

48-ամյա Գրուևսկին, ով վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 2006-2016 թվականներին, Facebook-ում մոտ մեկ շաբաթ առաջ գրել է, որ Բուդապեշտում է և ապաստան է խնդրել։

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի գրասենյակը օրեր առաջ իր հայտարարության մեջ նշել է, որ «չի ցանկանում միջամտել ինքնիշխան պետությունների ներքին գործերին», սակայն քանի որ Գրուևսկին Մակեդոնիայի վարչապետն է եղել տասը տարի, Հունգարիայի իշխանությունները անվտանգության նկատառումներով թույլ են տվել նրան ներկայացնել հայցը:

Մակեդոնիայի ոստիկանությունը հետախուզում է հայտարարել նախկին վարչապետի նկատմամբ, ով հեռակա կարգով մեղադրվել է կոռուպցիայի մեջ և դատապարտվել երկու տարվա ազատազրկման: Նախկին վարչապետին մեղադրում են, մասնավորապես, չհայտարարագրված 600 հազար եվրոյով «Մերսեդես» մակնիշի շքեղ մեքենա գնելու և այդ հարցով հնարավոր հետաքննությունը կասեցնելու նպատակով ներքին գործերի նախարարի վրա ճնշում բանեցնելու համար:

Դատարանը նոյեմբերի 9-ին մերժել է Գրուևսկու փաստաբանների բողոքարկումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG