Մատչելիության հղումներ

Տաջիկստանում 4 զբոսաշրջիկների սպանության գործով մեղադրյալի համար դատախազը ցմահ ազատազրկման է պահանջում


Օտարերկրացի զբոսաշրջիկների վրա հարձակման համար մեղադրվող Հուսեյն Աբդուսամադովը
Օտարերկրացի զբոսաշրջիկների վրա հարձակման համար մեղադրվող Հուսեյն Աբդուսամադովը

Տաջիկստանի գլխավոր դատախազը դռնփակ դատական նիստում ցմահ ազատազրկում է պահանջում այս տարվա հուլիսին երկրի լեռնային շրջանում օտարերկրացի չորս հեծանվորդների սպանության մեջ մեղադրվող 15 կասկածյալների պարագլուխը համարվող Հուսեյն Աբդուսամադովին համար:

Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի տաջիկական ծառայությանը հայտնել է դատական նիստին ներկա մի պաշտոնյա, ով խնդրել է չհրապարակել իր անունը:

Հուլիսի 29-ին սպանված չորս հեծանվորդ զբոսաշրջիկների թվում էին մի տղամարդ և կին Միացյալ Նահանգներից, մեկ տղամարդ՝ Հոլանդիայից և մեկ տղամարդ՝ Շվեյցարիայից: Եվս երկու օտարերկրացի հեծանվորդներ վերապրել են գրոհը:

Աբդուսամադովը ողջ մնացած միակ հարձակվողն է, մնացածները սպանվել են Տաջիկստանի անվտանգության ուժերի հետ փոխհրաձգության ընթացքում:

Գործով ևս 14 կասկածյալներ մեղադրվում են Աբդուսամադովին աջակցելու մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG