Մատչելիության հղումներ

Տաջիկստանում հեծանվորդ զբոսաշրջիկների վրա հարձակման համար մեղադրվում են իսլամիստները


Տաջիկստանի կառավարությունը օտարերկրյա հեծանվորդների սպանության մեջ մեղադրում է «Տաջիկստանի իսլամական վերածնունդ» կուսակցությանը (IRPT), որի գործունեությունը երկրում արգելված է: Տաջիկստանի ներքին գործերի նախարարությունը այսօր հայտնել է, որ ձերբակալված կասկածյալները այդ կուսակցության անդամներ են: Հարձակվողներից երեքը սպանվել են իրավապահներին դիմադրություն ցույց տալու ժամանակ:

ՆԳ նախարարությունը հայտնում է, որ զբոսաշրջիկների վրա հարձակվողների խումբը վարժանքներ էր անցել Իրանում: Նրանք պլանավորել էին հարձակումից հետո փախչել Աֆղանստան:

Հուլիսի 29-ին Տաջիկստանում զինված հարձակում է իրականացվել յոթ հեծանվորդների վրա: Հրազենով ու սառը զենքով կատարված հարձակման հետևանքով չորս մարդ է սպանվել՝ երկու ամերիկացի, մեկ շվեյցարացի և Նիդերլանդների մեկ քաղաքացի, ևս երեքը վիրավորվել են:

Հարձակումը կատարվել է Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեից 150 կիլոմետր հարավ ընկած շրջանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG