Մատչելիության հղումներ

Տաջիկստանի իրավապահները, երեկվա միջադեպի հետ կապված, չեն բացառում ահաբեկչության վարկածը


 Էմոմալի Ռահմոն, արխիվ
Էմոմալի Ռահմոն, արխիվ

Տաջիկստանի իշխանությունները նաև ահաբեկչության վարկածն են դիտարկում չորս արտսահմանցիների դեմ երեկ իրականացված մահաբեր հարձակման գործում: Արյունալի միջադեպը տեղի էր ունեցել Խաթլոնի շրջանում․ ըստ ականատեսների, հանցագործները նախ ավտոմեքենայով վրաերթի են ենթարկել հեծանվորդներին, ապա հարձակվել հրազենով ու դանակներով:

Ըստ պաշտոնական հաղորդագրության, քննությունը վերահսկվում է անձամբ նախագահ Էմոմալի Ռահմոնի կողմից: Ներկա դրությամբ չորս մարդ ձերբակալվել է, ևս երկուսը՝ սպանվել՝ անվտանգության ուժերին դիմադրություն ցույց տալու ժամանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG