Մատչելիության հղումներ

Սկոպյեում Մակեդոնիայի անվանափոխության դեմ բողոքի ցույց է անցկացվել


Մակեդոնիա - Բողոքի ցույցը Սկոպյեում, 18-ը նոյեմբերի, 2018թ․
Մակեդոնիա - Բողոքի ցույցը Սկոպյեում, 18-ը նոյեմբերի, 2018թ․

Ավելի քան հազար մարդ է մասնակցել Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում տեղի ունեցած ցույցին՝ բողոքելով հարևան Հունաստանի հետ կնքված պայմանագրի դեմ: Երեկ ցուցարարները հավաքվել են խորհրդարանի շենքի դիմաց՝ կոչ անելով արտահերթ ընտրություններ անցկացնել:

Մեկ ամիս առաջ օրենսդիրները ձայների 80 կողմ, 39 դեմ հարաբերակցությամբ քվեարկել են երկրի անվանափոխության համար անհրաժեշտ սահմանադրական փոփոխության գործընթաց սկսելու համար:

Երկրի անվանումը փոխելը հարևան Հունաստանի պահանջն է, որը պնդում է, որ Մակեդոնիան Հունաստանի հյուսիսում գտնվող պատմական շրջանի անունն է: Վիճահարույց այս հարցի պատճառով Աթենքը արգելափակում էր Մակեդոնիայի անդամակցությունը Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին:

Տասնամյակներ շարունակված տարաձայնություններից հետո՝ այս տարվա ամռանը, պաշտոնական Աթենքն ու Սկոպյեն փաստաթուղթ ստորագրեցին, որով առաջարկվում է Մակեդոնիան վերանվանել Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG