Մատչելիության հղումներ

Մակեդոնիայի խորհրդարանը վավերացրեց երկրի վերանվանման մասին համաձայնագիրը


Մակեդոնիա - Վարչապետ Զորան Զաևը ելույթ է ունենում խորհրդարանում, Սկոպյե, 20-ը հունիսի, 2018թ․

Մակեդոնիայի խորհրդարանը վավերացրեց երկրի վերանվանման շուրջ Հունաստանի հետ ձեռք բերված համաձայնությունը, որով նախկին հարավսլավական հանրապետությունը կկոչվի «Հյուսիսային Մակեդոնիա»:

Հիմնական ընդդիմադիր ուժը բոյկոտել է քվեարկությունը: Վարչապետ Զորան Զաևը քվեարկությունից առաջ կրկին պնդել է, թե դրանով երկիրը որևէ մեկին որևէ բան չի զիջում, և որ առաջարկվող պատմական համաձայնությունը ընդունելի և արժանապատիվ լուծում է երկու կողմերի համար:

Այս տարաձայնության պատճառով Աթենքը տասնամյակներ ի վեր արգելափակում էր Սկոպյեի անդամակցությունը եվրոպական կառույցներին, պնդելով, թե դա կարող է տարածքային հավակնություններ առաջացնել Հունաստանի համանուն շրջանի հանդեպ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG