Մատչելիության հղումներ

«Ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում». Արսեն Թորոսյանն այցելել է ավտովթարի հետևանքով հոսպիտալ տեղափոխված զինվորներին


Արսեն Թորոսյան, արխիվ
Արսեն Թորոսյան, արխիվ

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանն այցելել է նոյեմբերի 7-ին Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով Կենտրոնական զինվորական հոսպիտալ տեղափոխված չորս զինծառայողներին։ Այդ մասին Թորոսյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում։

«Նրանցից մեկի ոտքն արդեն վիրահատել էին, իսկ մյուս երեքը կարիք ունեին ոչ վիրահատական կոնսերվատիվ բուժման։ Ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում։ Շուտափույթ ապաքինում եմ ցանկանում բոլորին», - գրել է նախարարի պաշտոնակատարը՝ ցավակցություն հայտնելով այս դժբախտ պատահարի հետևանքով զոհված զինծառայողների հարազատներին։

«Կիսում եմ նրանց վիշտը», - գրել է Թորոսյանը։

Նշենք, որ ավտովթարից 4 զինծառայող մահացել է, 17-ը տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։

Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը ևս հայտարարել է, որ վթարի դեպքով «ընթանում է ծառայական քննություն, որի նախնական արդյունքներով արդեն իսկ ակնհայտ է, որ ողբերգության պատճառների շարքում տեղ են գտել տեխնիկական և ծառայության կազմակերպման հետ կապված մի շարք կոպիտ բացթողումներ»։

Դավիթ Տոնոյանը վստահեցրել է, որ մեղավորները պատասխանատվություն կկրեն՝ օրենքի ողջ խստությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG