Մատչելիության հղումներ

ՀՀ Նախագահը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին և ԱՊՀ անդամ երկրներին հրավիրել է դիտարկել խորհրդարանական արտահերթ ընտրությունը


Նախագահ Արմեն Սարգսյանը Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակին (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) և ԱՊՀ անդամ երկրների առաքելությանը հրավիրել է դիտարկել դեկտեմբերի 9-ի խորհրդարանական արտահերթ ընտրությունը։

«Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը պաշտոնական նամակներով դիմել է ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին (պատճենը՝ ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ տնօրեն Ինգիբյորգ Սոլրուն Գիսլադոտիրին) և ԱՊՀ Գործադիր կոմիտեի նախագահ, գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեվին՝ հրավիրելով համապատասխանաբար ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակին և ԱՊՀ անդամ երկրների առաքելությանը դիտարկելու Հայաստանի Հանրա­պետությունում 2018 թվականի դեկտեմբերի 9-ի խորհրդարանական արտահերթ ընտրությունը», - փոխանցում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապի վարչությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG