Մատչելիության հղումներ

ԿԸՀ-ն քննարկում է դեկտեմբերի 9-ի ընտրությունների ժամանակացույցը


ՀՀ ԿԸՀ նիստ, սեպտեմբեր, 2018թ․
ՀՀ ԿԸՀ նիստ, սեպտեմբեր, 2018թ․

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօր ժամը 9:30 արտահերթ նիստ է գումարում, որի ժամանակ կհաստատի դեկտեմբերի 9-ին կայանալիք Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների հիմնական միջոցառումների ժամանակացույցը:

Գործող Ազգային ժողովը երեկ ձայների 0 դեմ, 0 կողմ, 13 ձեռնպահ հարաբերակցությամբ Նիկոլ Փաշինյանին չընտրեց վարչապետ, ինչի հետևանքով իրավունքի ուժով արձակվեց, և Հայաստանի նախագահը հրամանագիր ստորագրեց արտահերթ խորհրդարանական ընտրությունները դեկտեմբերի 9-ն նշանակելու մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG