Մատչելիության հղումներ

Սպիտակ տունը Պուտինին հրավիրել է Վաշինգտոն․ Բոլթոն


ԱՄՆ և Ռուսաստանի նախագահների հանդիպումը Հելսինկիում, 16-հուլիսի, 2018թ․
ԱՄՆ և Ռուսաստանի նախագահների հանդիպումը Հելսինկիում, 16-հուլիսի, 2018թ․

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը ուրբաթ օրը Թբիլիսիում հայտարարել է, որ Սպիտակ տունը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հրավիրել է Վաշինգտոն, հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը:

Մինչ այդ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը կարճատև հանդիպում կունենան առաջիկա նոյեմբերի 11-ին՝ Փարիզում:

ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահները վերջին անգամ այս տարվա հուլիսին Հելսինկիում են հանդիպել, ինչից հետո Թրամփը աննախադեպ կոշտ քննադատության է ենթարկվել ինչպես ընդդիմախոսների, այնպես էլ հավատարիմ թիմակիցների կողմից: Պուտինի հետ համատեղ ասուլիսի ընթացքում Թրամփը խուսափել է քննադատել ռուսաստանցի պաշտոնակցին ամերիկյան նախագահական ընտրություններին Մոսկվայի ենթադրյալ միջամտության համար: Վերադառնալով Վաշինգտոն, ԱՄՆ նախագահը ստիպված է եղել ուղղել իր իսկ խոսքերը՝ հայտարարելով, թե իրականում ցանկանում էր ասել, որ չկա պատճառ ենթադրելու, որ Մոսկվան չի միջամտել ընտրություններին, փոխարենն ասել է՝ չկա պատճառ ենթադրելու, որ Մոսկվան միջամտել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG