Մատչելիության հղումներ

Քվորում կա, մեկնարկեց Ազգային ժողովի նիստը


ԱԺ նախագահ Արա Բաբլոյան, արխիվ
ԱԺ նախագահ Արա Բաբլոյան, արխիվ

Մեկնարկել է Ազգային ժողովի նիստը, գրանցվել է 61 պատգամավոր, քվորում կա։

Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ վարչապետի թեկնածուների առաջադրման ժամկետն լրացել է, «Ելք» խմբակցությունն առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը։

Բաբլոյանի խոսքով՝ վարչապետի ընտրության հարցը կքննարկվի այսօր՝ երեկ քննարկված նախագծերի քվեարկությունից անմիջապես հետո։

Նշենք, որ Փաշինյանը վարչապետի միակ թեկնածուն է, թեև խորհրդարանական բոլոր ուժերն էլ իրավունք ունեին թեկնածու առաջադրելու։

Խորհրդարանը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Եթե վաղը վարչապետ չընտրվի, յոթ օր հետո անցկացվելու է նոր ընտրություն, եթե տապալվի նաև վարչապետ ընտրելու երկրորդ փորձը, ապա Ազգային ժողովն արձակվելու է իրավունքի ուժով:

Սահմանադրության մեջ հստակ նշված չէ՝ արդյոք անհրաժեշտ է քվեարկություն, նաև թեկնածուի առաջադրում, որպեսզի խորհրդարանը լուծարվի:

Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնից հրաժարական է տվել հոկտեմբերի 16-ին, որպեսզի գործող Ազգային ժողովը լուծարվի, և դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվեն: Այժմ նա վարչապետի պաշտոնակատարն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG