Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանն ու Արմեն Սարգսյանը ցավակցել են Կերչում տեղի ունեցած ողբերգական միջադեպի կապակցությամբ


Շտապօգնության աշխատողները Կերչի պոլիտեխնիկական քոլեջից դուրս են բերում զոհվածներին, 18-ը հոկտեմբերի, 2018թ.
Շտապօգնության աշխատողները Կերչի պոլիտեխնիկական քոլեջից դուրս են բերում զոհվածներին, 18-ը հոկտեմբերի, 2018թ.

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Կերչում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ:

Ըստ վարչապետի պաշտոնական կայքէջի, վարչապետի ցավակցական ուղերձում, մասնավորապես, ասված է. - «Խոր վշտով ընդունեցի Կերչում տեղի ունեցած ողբերգական դեպքի մասին լուրը: Մենք խստորեն դատապարտում ենք բռնության այդ գործողությունը: Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից ցավակցում եմ զոհերի հարազատներին և բարեկամներին, բոլոր տուժածներին մաղթում շուտափույթ ապաքինում»:

Նախագահ Արմեն Սարգսյանը ևս ցավակցել է Կերչում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ, որը բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ է դարձել:

Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, Արմեն Սարգսյաննիր խորին ցավակցություններն է հայտնել զոհվածների հարազատներին և մերձավորներին, իսկ վիրավորներին` մաղթել շուտափույթ ապաքինում։

Կերչի պոլիտեխնիկական վարժարանում երեկ տեղի ունեցած հարձակման զոհերի թիվը հասել է 20-ի, մեծ մասն անչափահասներ են, հինգը՝ Պոլիտեխնիկական քոլեջի աշխատակիցներ: Ղրիմի թերակղզու տարածքում հայտարարվել է եռօրյա սուգ:

Քննիչները նույնականացրել են 18-ամյա մարդասպանին՝ Վլադիսլավ Ռոսլյակովին, ով ականատեսների վկայությամբ, հրացանից սառնասրտորեն գնդակահարել է բոլոր պատահած անձանց, ինչից հետո ինքնասպանություն է գործել: Վիրավորներից մի քանիսի վիճակը ծայրահեղ ծանր է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG