Կերչում տեղի ունեցած ողբերգական միջադեպի զոհերի թիվը հասել է 20-ի, մեծ մասն անչափահասներ են, հինգը՝ Պոլիտեխնիկական քոլեջի աշխատակիցներ:
Այսօր առավոտյան Ղրիմի իշխանությունները հրապարակել են զոհերի անուն-ազգանունները:
Ըստ քննության, մարդասպանը 18-ամյա Վլադիսլավ Ռոսլյակովն է, ով, ըստ ականատեսների, երեկ զենքով մտել էր քոլեջ, կամայական կրակով գնդակահարել զոհերին, ապա՝ ինքնասպան եղել։
Հիվանդանոց է տեղափոխվել 70 մարդ, մի քանիսի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
Հանցագործության շարժառիթները դեռ հստակ չեն: Ղրիմի առաջնորդ Սերգեյ Ակսյոնովը վերջինիս բնութագրել է որպես ամաչկոտ տղա, ով դպրոցում ընկերներ չի ունեցել: