Մատչելիության հղումներ

Հրդեհ Աբովյանի հանրակացարաններից մեկում. կան տուժածներ. ԱԻՆ


Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 16-ին, ժամը 19:44-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ «Սիրիուսի» 1-ին հանրակացարանի բնակարաններից մեկում, հրդեհ է բռնկվել: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ըստ հաղորդագրության, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

«Հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում թիվ 1 հանրահացարանից տարհանվել է 60 բնակիչ, որոնցից Ա. Ա.-ն (1954 թ.), Գ. Մ.-ն (1936 թ.) և Ա. Մ.-ն (1937 թ.) հոսպիտալացվել են Աբովյանի ԲԿ, որտեղից Ա. Մ.-ն տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Բժիշկները Ա. Մ.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Ա. Ա.-ի և Գ. Մ.-ի առողջական վիճակը՝ բավարար: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:34-ին, մարվել՝ 21:00-ին», - ասված է հաղորդագրությունում:

Նախարարությունը նշում է, որ այրվել են թիվ 62 բնակարանն՝ ամբողջությամբ (մոտ 15 քմ) և նույն հարկում գտնվող 7 բնակարանների դռներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG