Մատչելիության հղումներ

Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ԱԳ նախարարները կոչով դիմել են Սաուդյան Արաբիային


Ջերեմի Հանթ, Հայկո Մաաս, արխիվ
Ջերեմի Հանթ, Հայկո Մաաս, արխիվ

Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի արտգործնախարարները համատեղ հայտարարությամբ կոչ են անում Սաուդյան Արաբիայի իշխանություններին՝ մասնակցել լրագրող Ջամալ Հաշոգիի անհետացման հետաքննությանը և պատասխաններ տալ նրա սպանության մեղադրանքներին, որոնք հնչում են Էր-Ռիյադի հասցեին:

Ջերեմի Հանթը, Ժան-Իվ լե Դրիանը և Հայկո Մաասը ընդգծում են լրագրողի ճակատագրի բացահայտումը, նրա անհետացման բոլոր հանգամանքների հետաքննությունը և մեղավորներին պատժելը:

Լրագրող Ջամալ Հաշոգին համագործակցում էր արևմտյան մամուլի հետ և հաճախ էր քննադատում Սաուդյան իշխանություններին:

Նա անհետացել է հոկտեմբերի 2-ին՝ Ստամբուլում գտնվող Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան մտնելուց հետո:

Թուրքիայի իշխանությունները պնդում են, որ լրագրողը սպանվել է հյուպատոսարանում: Էր-Ռիյադը հերքում է մեղադրանքները:

Կիրակի օրը Սաուդյան Արաբիան հայտարարել է, թե իր նկատմամբ տնտեսական, քաղաքական որևէ սպառնալիքի դեպքում պատասխան կտա:

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան Էր-Ռիյադի հետ համագործակցում են ինչպես պաշտպանական, անվտանգության, այնպես էլ ռազմարդյունաբերության ոլորտներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG