Մատչելիության հղումներ

Սաուդյան Արաբիան Վաշինգտոնին պատասխան պատժամիջոցներով է սպառնում. Bloomberg


Արտապատկերում լրագրող Ջամալ Հաշոգիի մուտքը Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն պատկերող տեսանյութից, 2-ը հոկտեմբերի, 2018թ.
Արտապատկերում լրագրող Ջամալ Հաշոգիի մուտքը Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն պատկերող տեսանյութից, 2-ը հոկտեմբերի, 2018թ.

Սաուդյան Արաբիան Վաշինգտոնին պատասխան պատժամիջոցներով է սպառնում։ Այդ մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով թագավորության պաշտոնական աղբյուրները:

«Թագավորությունը մերժում է ցանկացած սպառնալիք և հաստատում է, որ իր դեմ որևէ քայլի դեպքում կպատասխանի ավելի լուրջ քայլերով», - ասված է պաշտոնական հաղորդագրությունում:

Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է խստորեն պատժել Սաուդյան Արաբիային, եթե պարզվի, որ շուրջ երկու շաբաթ առաջ անհետացած սաուդցի լրագրող Ջամալ Հաշոգին սպանվել է Ստամբուլում՝ իր երկրի հյուպատոսարանի տարածքում։

The Independent թերթը՝ վկայակոչելով սեփական աղբյուրները, հայտնում է, որ լրագրողի անհետացման պատճառով Մեծ Բրիտանիան նույնպես կարող է պատժամիջոցներ կիրառել սաուդցի պաշտոնյաների դեմ։

Թուրքիայի իշխանությունները պնդում են, թե տեսանյութեր և ապացույցներ ունեն, որ լրագրողին սպանել են Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում։

Էր-Ռիյադը հերքում է այդ մեղադրանքները՝ պնդելով, թե Հաշոգին հեռացել է հյուպատոսարանից, թեև ապացույցներ մինչ այժմ չեն հրապարակվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG