Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ջիվան Գասպարյանի ծննդյան 90-ամյակի առթիվ


Ջիվան Գասպարյան, արխիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանի ծննդյան 90-ամյակի առթիվ:

Ըստ վարչապետի պաշտոնական կայքէջի, ուղերձում, մասնավորապես, ասված է. - «Մեծարգո Ջիվան Գասպարյան, Սիրելի Վարպետ,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 90-րդ տարեդարձի կապակցությամբ։ Մեր ողջ ժողովուրդը և աշխարհի երաժշտասեր հանրությունը Ձեզ արդեն դասել է համաշխարհային արվեստի մեծերի շարքը։ Դուք քայլող լեգենդ եք, որով մենք հպարտանում ենք։

90-ամյակը պատկառելի հոբելյան է, և մենք շարունակում ենք ուրախանալ՝ տեսնելով Ձեզ բեմի վրա։ Մենք շարունակում ենք վայելել հայկական ծիրանափողը, որի փառքը Դուք տարածեցիք աշխարհով մեկ։

Կրկին շնորհավորում եմ 90-ամյակի առթիվ և մաղթում քաջառողջություն և ամենայն բարիք»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG