Մատչելիության հղումներ

Տոնոյանը հետևել է ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ զորքերի միացյալ խմբավորման ստորաբաժանումների համատեղ մարտավարական զորավարժության ընթացքին


Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր այցելել է Պաշտպանության նախարարության մարշալ Բաղրամյանի անվան զորավարժարան, հետևել ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման ստորաբաժանումների համատեղ մարտավարական զորավարժության ընթացքին:

Ըստ Հայաստանի ռազմական գերատեսչության, Դավիթ Տոնոյանը լսել է զորավարժության հրամանատարության զեկույցները զորավարժության մտահաղացման, սցենարի, փուլերի, նպատակների և առանձնահատկությունների, մասնակից զինծառայողների պատրաստության մասին, առաջադրված խնդիրների վերաբերյալ կատարել որոշակի ճշտումներ:

«Դավիթ Տոնոյանը հետևել է պայմանական հակառակորդի ոչնչացման ուղղությամբ զորավարժության սցենարով խաղարկվող մասնակից ստորաբաժանումների ուսումնական գործողություններին: Ներգրավված մեծաքանակ ուժերի և միջոցների շնորհիվ անձնակազմը ներդաշնակ և օպերատիվ կերպով կատարել է առաջադրված խնդիրները», - ասված է հաղորդագրությունում:

Նախարարությունը նշում է, որ ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման ստորաբաժանումների համատեղ մարտավարական զորավարժության նպատակն է կատարելագործել համահավաք գնդի և գումարտակների հրամանատարների գործնական ունակությունները, ապահովել անձնակազմի գործողությունների ներդաշնակումը ստորաբաժանումների ղեկավարման, մարտական պատրաստականության աստիճանի բերման և պաշտպանական մարտ վարելու ժամանակ:

Զորավարժության հերթական փուլի ավարտից հետո Հայաստանի պաշտպանության նախարարն այցելել է Արմավիրի ուսումնական բրիգադ, դիտարկել զորամասում ընթացող շինարարական աշխատանքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG