Մատչելիության հղումներ

Նիդերլանդների և Մեծ Բրիտանիայի վարչապետերը համատեղ հայտարարությամբ մեղադրում են Ռուսաստանին


Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյ, արխիվ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյ, արխիվ

Նիդերլանդների և Մեծ Բրիտանիայի վարչապետերը հայտարարությամբ պնդել են, թե Ռուսաստանն արհամարհում է «համամարդկային արժեքները և խախտում այն պայմանավորվածությունները, որոնք երաշխավորում են համաշխարհային անվտանգությունը»:

Մարկ Ռյուտեի և Թերեզա Մեյի համատեղ այս հայտարարությունից առաջ երկու երկրներում նոր փաստեր էին հրապարակվել, ըստ որոնց՝ Ռուսաստանի ռազմական հետախուզությունը փորձել է կիբերհարձակումներ իրականացնել միջազգային մի շարք կառույցների, այդ թվում՝ Ուկրաինայում կործանված մալայզիական ինքնաթիռի գործը հետաքննող միջազգային խմբի ու Քիմիական զենքի արգելման կազմակերպության դեմ, որն ուսումնասիրում էր ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորումը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հորդորել է Ռուսաստանին դադարեցնել իր «անպատասխանատու» վարքագիծը, ընդգծելով՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցները աջակցում են Մեծ Բրիտանիային և Նիդերլանդներին:

Պաշտոնական Մոսկվան կտրականապես հերքում է այս մեղադրանքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG