Մատչելիության հղումներ

Պուտինի վարկանիշը 17 տոկոսով նվազել է. «Լևադա»


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վարկանիշը 17 տոկոսով նվազել է՝ հասնելով 2013 թվականի ցուցանիշին, փաստում է «Լևադա» կենտրոնի վերջին սոցիոլոգիական հարցումը:

Ըստ այդմ, անցած ամիս նախագահ Պուտինի աշխատանքը դրական է գնահատել ռուսաստանցիների 58 տոկոսը, մինչդեռ 13 տոկոսը պնդել է, թե «նա ընդհանրապես արժանի չէ վստահության»:

Սոցիոլոգները պնդում են, որ Պուտինի հանդեպ ռուսաստանցիների համակրանքը նվազել է կենսաթոշակի անցնելու տարիքային շեմը բարձրացնելու՝ կառավարության որոշումից հետո:

Չնայած երկրով մեկ շարունակվող բողոքի ցույցերին՝ խորհրդարանն անցած շաբաթ ընդունեց վիճահարույց փոփոխությունները, նախագահ Պուտինն էլ ստորագրեց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG