Մատչելիության հղումներ

Պուտինը ստորագրել է կենսաթոշակային տարիքը բարձրացնելու մասին օրենքը


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ

Կրեմլի փոխանցմամբ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է կենսաթոշակային տարիքը բարձրացնելու մասին օրենքը։

Ձայների 149 կողմ, 5 դեմ, 3 ձեռնպահ հարաբերակցությամբ Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատն օրինագիծն ընդունել է հոկտեմբերի 3-ին։

Ըստ նոր օրենքի, տղամարդիկ կենսաթոշակի կանցնեն 65 տարեկանում՝ ներկայիս 60-ի փոխարեն, կանայք՝ 60-ում, ներկայիս 55-ի փոխարեն:

Նշենք, որ կառավարության այս նախաձեռնությունը բողոքի մեծ ալիք էր բարձրացրել Ռուսաստանում։ Գրեթե բոլոր քաղաքներում անցել են հավաքներ և երթեր, եղել են նաև բախումներ ոստիկանության հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG