Մատչելիության հղումներ

Զոհրաբյան․ Ասֆալտին դեմքով փռելու օպերացիան կապ չունի Երևանի ավագանու ընտրության հետ


«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներն այսօր մայրաքաղաքի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակում Շենգավիթ վարչական շրջանում էին:

«Ի տարբերություն որոշ քաղաքական ուժերի, որոնք ուզում են պարտադրանքով, ճնշմամբ ընտրել տալ իրենց թեկնածուին, որոնք ուզում են կրկնել էս երկիրը կործանած Հանրապետական կուսակցության նույն արատավոր գործելաոճը, որ բոլոր տեղերում իրենք պիտի ունենան քաղաքական մենաշնորհ, մենք ասում ենք՝ էդպես չպիտի լինի», - հայտարարեց կուսակցության առաջադրած քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը:

Ներկայացնելով իրենց ծրագրային դրույթները և նշելով որ պատրաստվում են լուծել Երևանի ամենացավոտ խնդիրները՝ վերելակներ, տրանսպորտ, աղբահանություն՝ Զոհրաբյանը ասաց, թե կասկածներ ունի, որ «Սանիթեք» ընկերությունը կոռուպցիոն գործարքների է գնացել քաղաքապետարանի հետ, և դրա հետևանքն է քաղաքում աղբահանության այսօրվա վիճակը:

Նա ընդգծեց, որ իրենց մյուս քաղաքական ուժերից տարբերվում են նրանով, որ ունեն կոնկրետ ներդրողներ, ովքեր պատրաստ են քվեարկության հաջորդ իսկ սկսել իրենց ծրագրերի իրագործումը:

Հարցին, թե հնարավոր համարում է, որ ԲՀԿ-ն սատարի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, Զոհրաբյանը պատասխանեց, թե չեն պատրաստվում որևէ նախկին պաշտոնյայի բերել իշխանության:

«Բացարձակապես մտահոգվելու բան Գագիկ Ծառուկյանը չունի, և ես չեմ կարծում, որ ասֆալտին դեմքով փռելու օպերացիան որևէ կապ ունի Երևանի ավագանու ընտրության հետ: Գագիկ Ծառուկյանը օլիգարխ չէ: Օլիգարխը այն անձնավորությունն է, որ պետական իր պաշտոնը օգտագործում է սեփական բիզնես-իմպերիան ընդլայնելու համար: Իսկ թե ում են պառկացնում ասֆալտին, ինչ են անում, ում են կալանավորում, ում են փակում, դա կարծում եմ, բացառապես իրավապահների գործն է»:

XS
SM
MD
LG