Մատչելիության հղումներ

Սկրիպալներին թունավորելու մեջ կասկածվողները պնդում են՝ Սոլսբերի էին մեկնել որպես զբոսաշրջիկներ


Որպես Ալեքսանդր Պետրով ու Ռուսլան Բոշիրով ներկայացող անձինք հարցազրույց են տալիս RT-ին
Որպես Ալեքսանդր Պետրով ու Ռուսլան Բոշիրով ներկայացող անձինք հարցազրույց են տալիս RT-ին

Ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալին և նրա դստերը թունավորելու մեջ կասկածվող երկու տղամարդիկ հարցազրույց են տվել ռուսական պետական Russia Today հեռուստաընկերությանն ու պնդել, թե Սոլսբերի էին մեկնել զուտ որպես զբոսաշրջիկ: «Այնտեղ հայտնի եկեղեցական տաճար կա, գնացել էինք տեսնելու», - ասել են կասկածյալները՝ ներկայանալով որպես Ալեքսանդր Պետրով ու Ռուսլան Բոշիրով:

Բրիտանացի իրավապահները չեն բացառում, որ այս անուն-ազգանունները հորինված են, Լոնդոնը պնդում է, թե կասկածյալները Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր հետախուզական վարչության գործակալներ են:

«Մեզ մեր ընկերները վաղուց էին հրավիրում իրենց հիասքանչ քաղաք», - ասել են Պետրովն ու Բոշիրովը, միաժամանակ փաստել, որ Սոլսբերիում մեկ ժամ են անցկացրել և գուցե պատահաբար անցել են Սկրիպալների տան մոտով, թեև դրա տեղը չգիտեն:

Ավելի վաղ՝ երեկ, նախագահ Վլադիմիր Պուտինն էր հայտարարել, թե Ռուսաստանի իշխանությունները պարզել են այս անձանց ինքնությունը, ու պնդել, որ նրանք քաղաքացիական անձինք են և «շուտով կներկայացնեն կատարվածի վերաբերյալ իրենց վարկածը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG