Մատչելիության հղումներ

Գերմանիայի կանցլերը ժամանել է Սկոպյե


Մակեդոնիայի վարչապետ Զորան Զաևը Սկոպյեում ողջունում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, 8-ը սեպտեմբերի, 2018թ․

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ժամանել է Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե՝ ամսվա վերջին նախատեսված հանրաքվեից առաջ:

Սեպտեմբերի 30-ին տեղում քվեարկության է դրվելու հարցը՝ արդյոք երկրի բնակիչները կո՞ղմ են անդամակցությանը ՆԱՏՕ-ին ու Եվրամիությանը և ընդունո՞ւմ են Մակեդոնիայի անվանափոխության հարցով Հունաստանի հետ ձեռք բերված համաձայնագիրը:

Տարիներ շարունակված բանակցություններից հետո՝ ամիսներ առաջ, Աթենքն ու Սկոպյեն հայտարարեցին, թե փոխհամաձայնության են եկել, ըստ որի՝ Մակեդոնիան կկոչվի Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն:

Այս տարաձայնության պատճառով Աթենքը տասնամյակներ ի վեր արգելափակում էր Սկոպյեի անդամակցությունը եվրոպական կառույցներին, պնդելով, որ դա կարող է տարածքային հավակնություններ առաջացնել Հունաստանի համանուն շրջանի հանդեպ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG