Մատչելիության հղումներ

Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի առաջնորդներն Իդլիբի հարցով այսօր կհանդիպեն Թեհրանում


Իրանի նախագահ Հասան Ռոհանին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Անկարայում, 4-ը ապրիլի, 2018թ.
Իրանի նախագահ Հասան Ռոհանին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Անկարայում, 4-ը ապրիլի, 2018թ.

Թեհրանում այսօր կայանալիք գագաթնաժողովի շրջանակներում կհանդիպեն Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի նախագահները՝ Սիրիայի Իդլիբում արյունահեղությունը կանխելու նպատակով։

Նախատեսվում է, որ երեք երկրների առաջնորդները կփորձեն ուղիներ գտնել` Իդլիբում արյունալի հարձակումը կանխելու համար։

Սիրիայի կառավարական ուժերը պատրաստվում են հարձակում իրականացնել Սիրիայում Բաշար ալ-Ասադին ընդդիմացող զինված խմբավորումների հսկողության տակ գտնվող վերջին շրջանի՝ Իդլիբի վրա:

«Ալ-Քաիդայի» մոտավորապես 10 հազար զինյալներ են ապստամբների թվում, մարզի բնակչությունը կազմում է մոտ 3 միլիոն, որոնց մոտ կեսն այստեղ է տեղափոխվել Սիրիայի այլ նահանգներից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG